Արտակարգ դեպք Արարատում. հողի սեփականատերը հայտնաբերել է տղամարդու մասնատված դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Արեւշատ գյուղի բնակիչներից մեկը խոտհարքի ժամանակ արտակարգ դեպքի է ականատես եղել: Արեւշատի գյուղապետ Գոգոլ Նիկոլյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ դին մասնատված է եղել: «Հավանաբար, խողովակով եկել է, խողովակն էլ տրաքել է, իսկ դին` դուրս եկել: Գյուղացի չէ: Չենք իմանում, թե ով է»,- ասաց գյուղապետը:

Մեզ հետ զրույցում նա նշեց նաեւ, որ մասնատված դին առաջինը հայտնաբերել է հողի սեփականատերը: «Ջուրը ուռել, լցվել էր արտերը, ջրի հետ մեկտեղ` մասնատված դին էլ էր ընկել արտը: Շատ դաժան էր: Իրեր չեն գտնվել, ոչ մի բան չկար, գոտկատեղից ներքեւի հատվածն է գտնվել միայն: Իսկ մարմնի մյուս մասը չի գտնվել: Որքան տեղյակ եմ` դեռ որոնողական աշխատանքները շարունակվում են»,- հայտարարեց Արեւշատի գյուղապետ Գոգոլ Նիկոլյանը:

Քաղաքացու ինքնությունը պարզվում է: Ի դեպ, ականատեսներից մի մասն ասում է` դին պատկանել է կնոջ, մյուս մասը տղամարդու:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հայտնաբերվել է արական սեռի օրգաններով մասնատված դի: ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են վկաներ:




Լրահոս