Այսօր՝ հուլիսի-14 ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց հուլիսի 17-ից 22-ը Ծաղկաձորում կայանալիք ՀՀ նախագահի մրցանակի համար կազմակերպվող «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթի մարզային փուլում հաղթող ճանաչված 13 ընտանիքներին։
Մարզպետը հաջողություն մաղթեց ընտանիքներին գալիք մրցումներում և հույս հայտնեց, որ ոլորտի մասնագետների գլխավորությամբ տևական ժամանակ անցկացված նախապատրաստական աշխատանքները կտան իրենց ցանկալի արդյունքը՝ ավելի բարձր մրցանակային տեղեր զբաղեցնելու համար:
Կարեն Բոթոյանը հանձնարարեց նաև կազմակերպել մարզային թիմին երկրպագել ցանկացողների տեղափոխման հարցը, որպեսզի մրցումների ընթացքում թիմի անդամներին տեղում ոգևորելու հնարավորություն ունենան ավելի մեծ թվով մարդիկ։ Մարզպետը ընտանիքներին հանձնեց միասնական մարզահագուստ, հանդիպումն անցավ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում։
Նույն օրը մարզպետն ընդունեց Գեղարքունիքի մարզային մարզադպրոցի հանդբոլի հավաքական թիմի անդամներն: Թիմը հուլիսի 11-13 ը Դիլիջանում մասնակցել է ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների Հանրապետական 26-րդ մարզական խաղերին և գրավել 2-րդ մրցանակային տեղը: Մարզպետը շնորհավորեց պատանիներին ձեռք բերած հաջողության համար, ինչպես նաև ոլորտի մասնագետների հետ քննարկեց մարզաձևի զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծման հետ կապված հարցեր։
Գեղարքունիքի մարզպետարան