Բնապահպանական պետական տեսչության կողմից 10.07-14.07.2017թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 0.88 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել 2,44 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում 350.0 հազ. դրամի և հաշվարկվել է 1012.37մլն. դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝
Լոռու տարածքային բաժինն իրականացրել է վարչական վարույթ: <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Գուգարքի անտառտնտեսություն>> մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրությունների հիման վրա /ապօրինի ծառահատվել է 6 ծառ/ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 128.25հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժինն իրականացրել է վարչական վարույթ: <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Դսեղի անտառտնտեսություն>> մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրությունների հիման վրա /ապօրինի հատվել է 16 ծառ/ կայացվել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 214.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժինն իրականացրել է վարչական վարույթ: <<Դիլիջան ԱՊ>> ՊՈԱԿ-ի կողմից կազմված անհայտ անձի կողմից ապօրինի ծառահատման /հատվել է 17 ծառ/ 1 դեպքի համար հաշվարկվել է 1866.91հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գործն ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 1 դեպք: Իրավախախտը ենթարկվել է 50.0հազ. դրամի չափով վարչական տուգանքի և հաշվարկվել է 72.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որսի իրականացման համար
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում 100.0հազ.դր. գումարով.
Գեղարքունիքի տարածքային բաժինը <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ից ստացված խեցգետնի ապօրինի որսի փաստի հիման վրա կազմել է 2 արձանագրություն և կայացրել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 300.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 162.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`
Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված մեկ դեպքի համար իրավախախտի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 18.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնից ստացված ապօրինի փայտանյութի տեղափոխման 2 դեպքի համար կայացրել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկել է 144.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հազ.դրամ գումարով, որն է`
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության բացակայության համար
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 80.0հազ.դրամի.
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 դեպքի համար իրավախախտի նկատմամբ կիրառվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.97մլն.դրամ: