Պարտքով ապրող երկիրը. Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել, եւ հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 140.8 մլն դոլար: Սա, բավական լուրջ թիվ է, քանի որ պետական պարտքն իր մեծությամբ գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ի 58 տոկոսը: Ցուցանիշ, որն արդեն իսկ անհանգստանալու տեղիք է տալիս, թեեւ, կառավարության անդամները շտապում են հանգստացնել, ասելով որ դեռ չենք հայտնվել վտանգավոր գոտում, որ առանց պարտք վերցնելու հնարավոր չէ եւ ընդհանրապես, այդ գումարները ծառայեցվում են տնտեսության զարգացման նպատակով եւ դեռ նոր պարտքեր պետք է ներգրավվենք:

Ինչ վերաբերում է պետական պարտքի կառուցվածքին, ապա գումարի ահռելի բաժինը` 5 մլրդ 581 մլն դոլարը կառավարության պարտքն է, որից 4մլրդ 382.4 մլն դոլարն արտաքին պարտքն է: Մինչ այդ, մեկ փաստ եւս. միայն այս տարվա վեց ամիսների ընթացքում պետական պարտքն ավելացել է 198.7 մլն դոլարով:




Լրահոս