Արթուր Ալեքսանյանը կրկին երրորդն է UWW-ի վարկանիշային աղյուսակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ըմբիշների հուլիս ամսվա վարկանիշային աղյուսակը: Լավագույնների ցուցակում ընդգրկվել է Հայաստանի հավաքականի վեց ըմբիշ:

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին 3-րդն է 98 կգ քաշային կարգում:

Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ ստացած Միհրան Հարությունյանը (66 կգ) 7-րդ տեղում է: Վարշամ Բորանյանը (71 կգ) նահանջել է եւ այժմ 19-րդն է: Կարապետ Չալյանն ու Արսեն Ջուլֆալակյանն ( երկուսն էլ՝ 75 կգ) առաջադիմել են: Նրանք, համապատասխանաբար, զբաղեցնում են 9-րդ եւ 15-րդ տեղերը: Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) նույնպես 15-րդն է:

Ներկայումս հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը:




Լրահոս