ՖՈՏՈ. Ինչպես տարբերել ալերգիան մոծակի խայթոցից. նախանշաններ, որոնք կօգնեն հասկանալ, որ ալերգիա ունեք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալերգիան ամենատարածված հիվանդություններից է: Հաճախ նրա նախանշանները նմանվում են մյուս հիվանդությունների նախանշաններին, ինչն էլ խանգարում է ճիշտ ժամանակին միջոցներ ձեռնարկել:

AdMe.ru ներկայացնում է մի քանի նախանշաններ, որոնք կօգնեն Ձեզ հասկանալ, որ Դուք ալերգիա ունեք:

Նախանշաններ, որոնք նման են մրսածության

Եթե դուք անընդհատ հազում եք, ապա հնարավոր է, որ Ձեր մոտ ալերգիա է: Մրսածության ժամանակ հազը ուղեկցվում է կոկորդի ցավով: Եթե չունեք այդպիսի ցավ, ապա հնարավոր է, որ Ձեր հազը կապված է ալերգիայի հետ:

Մաշկի ցան

Տաք ամիսներին հակված ենք մտածել, որ մաշկի վրա առաջացող ցանը կապված է մոծակների հետ: Սակայն պետք է հիշել, որ անգամ մոծակի կծածը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա: Նաև պետք է  ուշադրություն դարձնել մարմնի մասերին, որոնք հագուստի հետ գտնվում են շփման մեջ, եթե այդ վայրերում կա ցան, դուք կարող եք ունենալ ալերգիա նյութից, որից պատրաստված է տվյալ հագուստը:

Քոր աչքերի մեջ և այտուցներ

Շատ տարածված ալերգիկ ռեակցիա է աչքերի քորը և արցունքոտությունը: Նման սինդրոմ կարող է առաջնալ ծաղկափոշուց: Սակայն հնարավոր է նաև կերակրից առաջանա նման ալերգիա:




Լրահոս