2017թ-ի 6 ամիսների ընթացքում Լոռու մարզում գրանցվել է հանցագործությունների 726 դեպք՝ նախորդ տարվա 692-ի փոխարեն: Դեպքերի թիվն աճել է 34-ով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը:
Հանցագործությունների բացահայտումն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 94,6 տոկոս՝ նախորդ տարվա 92.6 տոկոսի փոխարեն: Ծանր հանցագործությունները նվազել են 33-ով: Լոռիում նվազել են նաև անձի դեմ ուղղված հանցագործությունները: Այս տարի գրանցվել է 227 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 246-ի դիմաց:
Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերում ևս նվազում է արձանարագվել: Ընթացքիկ ժամանակահատվածում արձանագրվել է 11 դեպք:
Արամ Ղազարյանի խոսքով՝ 2017թ-ի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է զենք զինամթերքի շրջանառության 52 դեպք: Այս տարվա 6 ամիսների ընթացքում արձանագրվել է բնակարանային գողության 22 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 39-ի դիմաց:
2017թ-ի առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության Լոռու մարզային վարչության բոլոր բաժինների կողմից ապահովվել է հանցագործության բացահայտման բարձր ցուցանիշներ:
Էդվարդ Արզումանյան
Լոռի