Հայ ոսկերիչ, դիզայներ, քանդակագործ Նուռի (Արման Դավթյան) ստեղծագործությունները հպարտությամբ են կրում այնպիսի հանրահայտ մարդիկ, ինչպիսիք են՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, մեծ բալերինա Մայա Պլիսեցկայան, ջազ-ռոքի արքա Էլ Ջեռռոն, երգիչ եւ դերասան Շերը, հայտնի թենիսիստ Անդրե Աղասսին եւ այլք: Նա նաեւ «Միսս Հայաստան» եւ «Միսս Անդրկովկաս» թագերի հեղինակն է, իսկ Մադլեն Օլբրայթը նրա էսքիզներով պատվիրել է 20 ոսկյա ճարմանդ՝ ձեւավորված ադամանդներով, զմրուխտներով, մարգարիտներով եւ սապֆիրներով: Ինչեւէ. Նուռը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է հանրահայտ «Սաթենիկ» զարդերի հավաքածուի ստեղծման եւ դրանց խորհուրդի մասին:
Հայտնի դիզայների խոսքով՝ նրա զարդերը գնում են այն մարդիկ, ովքեր գնահատում են արվեստը, յուրահատուկը, միակը: Ըստ նրա՝ զարդն անձնական հասկացողություն է, որը պետք է մարդուն տեսակավորի:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Հովսեփ Ենոքյան