Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղով հոսող Ստորին Հրազդան ջրանցքում հուլիսի 14-ին հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է. հարազատները ճանաչել են նրան:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ ջրահեղձ եղած քաղաքացին 70-ամյա Ստեփան Եղունյանն էր, ով Ուկրաինայի քաղաքացի էր:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ըստ նախնական վարկածի` տղամարդն ինքնասպան է եղել:
Մանրամասները` այստեղ: