Ծեծկռտուք հացատան բակում. մասնակիցների մեջ կան զինծառայող և քոլեջի ուսանող. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հուլիսի 13-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 21:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 7 հասցեում գտնվող «Նորավան» հացատան բակում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեկռտուք է տեղի ունեցել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ ծեծկռտուքին մասնակցել են Վայք քաղաքի բնակիչներ, 30-ամյա Էդգար Նակալյանը, 21-ամյա Ալբերտ Խաչատրյանը, Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչներ, 21-ամյա Տիգրան Մանուկյանը և 16-ամյա Էրիկ Ղազարյանը:

Մանրամասները`  այստեղ




Լրահոս