Կառավարությունը` ուղտի ականջում քնած. գյուղացին կրկին միայնակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ի ուժգին քամու պատճառով տուժած Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչները դեռեւս փոխհատուցում չեն ստացել: Չնայած այն բանին, որ տեղի ունեցածից անցել է ավելի քան մեկ ամիս: Այն գյուղացիները, որոնց տանիքները, պատուհանները քամու պատճառով վնասվել են, հայտնի չէ՝ կառավարության կողմից ի վերջո փոխհատուցում կստանան, թե ոչ:

Հիշեցնենք, որ բացի այս, քամու եւ կարկուտի պատճառով վնասվել էր նաեւ նրանց մշակաբույսերը, ջերմոցներում մշակվող գյուղմթերքը: «Ժողովուրդ»-ի հարցին` երբ է կառավարությունը փոխհատուցելու գյուղացիներին, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից ասացին, որ դեռեւս վնասների գույքագրում է ընթանում: Ու մինչեւ քննարկեն, գյուղացիները ստիպված սեփական միջոցներով կվերանորոգեն տանիքները:




Լրահոս