Ձերբակալվել է Իրանի նախագահի եղբայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձերբակալվել է Հուսեյն Ֆերեյդունը՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եղբայրը, ով մեղադրվում է ֆինանսական հանցագործությունների մեջ, հայտնում է AFP գործակալությունը:

«Երեկ նրան գրավի դիմաց բաց են թողել, բայց քանի որ նա չի կատարել պայմանները, նա ազատազրկվել է»,- հայտարարել է Հոլամհոսեին Մոհսենի Էջեին:

Հաղորդվում է, որ նախագահի եղբայրը կապված է եղել պետական ապահովագրական ընկերությունում մենեջերների ուռճացված աշխատավարձերի հետ:

 




Լրահոս