Մոսկվայի հարավում 2 տարեկան տղան ընկել է բարձրությունից եւ մահացել: «Շենքերից մեկի հարեւանությամբ երեխայի մարմին է հայտնաբերվել՝ մարմնական վնասվածքներով, որոնք առաջացել են մեծ բարձրությունից ընկնելու հետեւանքով»,- հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ըստ տեղեկությունների, երեխան ինքնուրույն բարձրացել է պատուհանագոգին եւ ընկել 8-րդ հարկի բարձրությունից: Տղան սենյակում առանց մեծահասակների հսկողության է եղել: