ՖՈՏՈ. Սոդայի կիրառման զարմանալի տարբերակներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդը չափահաս է դառնում,  եթե խանութում քաղցրեղենի, չիպսերի և գազավորված հյութերի փոխարեն գնում է սոդա, աղ և հաց: Սոդան օգտակար է առաջին հերթին առողջության համար:

Սոդան կարելի է օգտագործել որպես ատամի մածուկին փոխարինող: Այն հիանալի սպիտակեցնող հատկություն ունի: Սակայն այն պետք չէ ամեն օր օգտագործել, քանի որ քայքայող հատկություն ունի:

Եթե ձեռքի տակ չկա սիրելի դեզոդորանտ,   ապա կարելի է օգտագործել սոդայի մածուկ և քսել խնդրահարույց հատվածին:

Միջոց թեփի դեմ: Որպեսզի ազատվեք  թեփից, ապա  ոչ թե լվացեք  վարսերը սովորական ձևով, այլ ջրի մեջ սոդա խառնեք:

Այրոցի դեմ միջոց: Պետք է խմել 200 գրամ տաք ջրի և մեկ թեյի գդալ սոդայի խառնուրդ:

Հանում է ոտքերի հոգնածությունը:  Ջրի մեջ  երեք ճաշի գդալ սոդա լցրեք:

Օգնում է միգրենի դեպքում: Պետք է սոդայի միջոցով բուժման կուրս անցնել: Պետք է 20 միլիլիտր ջուրը և կես թեյի գդալ սոդան խառնել իրար և այն ընդունել ամեն օր՝  չափաբաժինն օր օրի ավելացնելով:




Լրահոս