«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 18-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 19-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Արտամետ, Արտիմետ, Բաղրամյան, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Գեղակերտ, Ֆերիկ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: