
Հուլիսի 17-ին լրանում է «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գնդի գրավման մեկ տարին: Այդ օրը նախատեսված է ցույց` ի պաշտպանություն խմբի անդամների:
«Հուլիսի 17-ին լրանում է «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման մեկ տարին, գուցե «Սասնա ծռերը» այժմ բանտում են, բայց նրանք շարունակում են իրենց պայքարը հանուն մեզ և հանուն ազատ, անկախ Հայաստանի: Եկեք այդ օրը ինքնաբուխ գնանք Ազատության հրապարակ և երթի միջոցով մեր աջակցությունը հայտնենք մեր Հերոսներին՝ Պավլիկ Մանուկյանին, Արայիկ Խանդոյանին, Վարուժան Ավետիսյանին, հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին։
Մենք ենք տերը մեր Հերոսների .Ազատություն «Սասնա ծռերին, -նշված է հայտարարության մեջ: