
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հուսեյն Ֆերեյդունը, ձերբակալվել է ֆինանսական հանցագործություններ կատարելու կասկածանքով, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Անցկացվել են տարբեր քննություններ. քննություն է տարվել նաև այլ անձանց նկատմամբ. նրանցից ոմանք կալանքի տակ են։
Հուսեյն Ֆերեյդունը եղել է Իրանի նախագահի հատուկ հանձնակատարը երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։