ԱՄՆ-ի մինչմրցաշրջանային շրջագայության ընթացքում Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական խաղում կմրցի Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ-Լեյքի» հետ:
Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին ամերիկյան Սենդի քաղաքի «Ռիո Տինտո» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան 06:00-ին:
Նշենք` հանդիպումն ուղիղ եթերում կցուցադրվի ռուսական «Матч ТВ», «Матч! Футбол 1» հեռուստաալիքներով:
Հիշեցնենք` ԱՄՆ-ի առաջին ստուգողական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 5:2 հաշվով հաղթանակ էր տարել «Լոս Անջելես Գելեքսիի» նկատմամբ: