ՖՈՏՈ. Հայտնի դերասաններ, որոնց հեռացրել են նկարահանման հրապարակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցանկացած մարդ ունի իր թերությունները: Բացառություններ չեն նաև հոլիվուդյան աստղերը: Ձեզ ենք ներկայացնում աստղերի, որոնց հեռացրել են նկարահանման հրապարակից, քանի որ նրանք շատ համառ են եղել:

Մեգան Ֆոքս

Մեգան Ֆոքսը շատ բարդ բնավորություն ունի: «Տրանսֆորմերները» ֆիլմի ռեժիսոր Մայքլ Բեյը երկար է «հանդուրժել» նրան, սակայն ի վերջո նրա համբերությունը հատվել է: Ֆիլմի երրորդ մասում արդեն Մեգանը բացակայում էր:

Ռոբերտ Դաունի կրտսեր

Դաունին միշտ չէ որ հաջողակ է եղել: Նրան հաճախ են նկարահանման հրապարակից հեռացրել: Պատճառերից մեկն էլ եղել նրա սերը թմրանյութերի հանդեպ:

Ռայան Գոսլինգ

Գոսլինգը պետք է նկարահանվեր «Նրբիկ ոսկորներ» ֆիրլմում: Սակայն նրա և ռեժիսորի կարծիքները չեն համընկնում: Ռայանը կարծում էր, որ իր դերակատարը պետք  է գեր լինի: Եվ նա այդ ընթացքում գիրանում է 20 կգ-ով: Եվ ահա ռեժիսորը փոխում է դերասանին:

Լինդսի Լոհան

2010 թ-ին  Լինդսի Լոհանը հեռացվեց «Մյուս կողմը» ֆիլմի նկարահանման հրապարակից: Պատճառները հայտնի չէին:

Էդվարդ Նորտոն

Էդվարդին թույլ չեն տվել նկարահանվել «Վրիժառուները» ֆիլմում սցենարիստների հետ անհամաձայնության պատճառով:

Շեննեն Դոերթի

Այս դերասանի անվանում են կինոարտադրության «գլխացավ»: Մեկ անգամ չէ, որ նրան հեռացրել են նկարահանման հրապարակից:

Չարլի Շին

Նրան հեռացրել են նկարահանման հրապարակից, քանի որ անվայել խոսքեր է ասել ֆիլմի ռեժիսորին:

Իսայա Վաշինգթոն

Վաշինգթոնը հեռացվել է նկարահանման հրապարակից գործընկերոջ հետ վատ հարաբերությունների պատճառով:

Ջեյմի Ուիլլեթ

2009թ-ին դերասանը ձերբակալվել է թմրանյութեր պահելու համար:

Սիլվերսթեր Ստալոնե

«Ոստիկանը Բեվերլի Հիլզից» ֆիլմում ի սկզբանե պետք է նկարահանվեր Ստալոնեն, սակայն վերջինս ֆիլմի սցենարի հետ համաձայն չէր, ինչն էլ չեն հանդուրժում ֆիլմը ստեղծողները: Եվ ըստ այդմ դերասանին փոխարինում են:




Լրահոս