Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում օձը խայթել է 9-ամյա տղայի ոտնաթաթը: Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց:
ArmLur.am-ի հետ զրույցում Բարեկամավան գյուղի նախկին գյուղապետ Գագիկ Աբխազյանը հայտնեց, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում. «Նոյեմբերյանի հիվանդանոցում հակաթույն են ներարկել, վիճակը նորմալ է»:
Ըստ նախկին գյուղապետի` երեխան եկեղեցու բակում խաղալիս է եղել, երբ օձը նրան խայթել է: