ArmLur.am-ն պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը պատրաստվում է գնել 500 դրամանոց 150 հատ մեղր: Պաշտոնական փաստաթղթում, սակայն նշված չէ, թե ինչի համար է հիմնադրամը գնում այդ բնական մեղրը: Հավանաբար, զարգացման հիմնադրամը մեղրը գնում է իր աշխատակիցների համար, որպեսզի վերջիններս յուրաքանչյուր առավոտ այն ուտեն և վարչապետի հանձնարարած «հեքիաթները» չմոռանան:
Նշենք, որ հայաստանի զարգացման հիմնադրամը իր գնումների պլանն այսօր ուղարկել է հաստատման:
Հիշեցնենք, որ Հայաստանի զարգացման հիմնադրամն արտահանման, ներդրումների և զբոսաշրջության խթանման ազգային մարմին է: Այն ստեղծվել է ներդրումների ներգրավման, արտահանման խթանման և զբոսաշրջության զարգացման նպատակով: Հիմնադրամի կարոևոր գործառույթներից են
- խթանել օտարերկրյա ներդրումների հոսքը դեպի Հայաստան և ապահովել երկրի՝ ներդրումների համար գրավիչ դիրքը տարածաշրջանում։
- խթանել տնտեսության արտահանման ներուժ ունեցող հատվածի զարգացումն՝ արտահանման խթանման գործիքակազմի կիրառման միջոցով։
- խթանել ՀՀ-ում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը և ստեղծել առավել հարմարավետ պայմաններ արտասահմանյան այցելուների համար։ Մենք ջանքեր ենք գործադրում մեծացնելու արտասահմանից զբոսաշրջիկների ներհոսքը՝ միաժամանակ զարգացնելով ներքին զբոսաշրջությունը Հայաստանում:
Հավելենք, որ նրանց գործառույթներում ոչ մի տեղ հիշատակված չէ մեղր գնելու անհրաժեշտությունը: