Ազատության հրապարակում մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի աջակիցների հավաքը՝ նվիրված Ոստիկանության ՊՊԾ գրավման օրվան։
Երթի նախապես հայտարարված երթուղին այսպիսին է՝ Թումանյան-Նալբանդյան-Հանրապետության հրապարակ-Ամիրյան-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ։
Նշենք, որ երթը ոչ մի ոստիկան չի հսկում: Կարելի է ենթադրել, որ այս կերպ էլ ոստիկաններն են բոյկոտ հայտարարում:
Երթի մասնակիցներն ընթացքում նաև նստեցին գետնին` ընդգծելով, որ նստացույց չեն անում, պարզապես հանգստանում են:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: