ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում «Սասնա Ծռերի» գործողությունները որակեց որպես ահաբեկչություն:
Վերջինս արձագանքեց լրագրողների այն դիտարկմանը, որ քրեական գործն այդ հոդվածով չի հարուցվել, նշելով. «Դա արդեն դատախազության սխալն է»:
Դավիթ Շահնազարյան խոսքով՝ այսօրվա միջոցառումը ցույց է տալիս, որ մեր հասարակությունը չի հանդուրժում ու չի հանդուրժել զենքի ուժով քաղաքական հարցեր լուծելու որեւէ փորձ:
Հիշեցնենք, որ այսօր ՊՊԾ գնդում զոհված երեք ոստիկանների հիշատակին միջոցառում, մոմավառություն է կազմակերպվել: