ՄԻԵԴ-ը մինչև օգոստոսի 3-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչեւ օգոստոսի 3-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի գործով ՄԻԵԴ ներկայացված բողոքի վերաբերյալ իրենց պարզաբանումները ներկայացնեն:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ ՄԻԵԴ-ը կառավարությունից պահանջել է տրամադրել Շիրխանյանի բոլոր բժշկական փաստաթղթերը, ինչից ՀՀ-ում խուսափել են մինչ օրս: Հիշեցնենք, որ Շիրխանյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, նա չի կարողանում ինքնուրույն քայլել:

Բայց նրա նկատմամբ շարունակվում է որպես խափանման միջոց կիրառվել կալանքը. մի հանգամանք, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առնվազն երկու հոդվածի խախտում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները եվրոպացի որոշ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ լրջորեն անհանգստություն են լսել Շիրխանյանի գործով: Արդեն Հայաստանում քննարկումների ժամանակ որոշ չինովնիկներ խոստովանել են, որ այս գործը պրոբլեմ է դառնալու»:

Առավել մանրամասը՝  թերթի այսօրվա համարում




Լրահոս