Արամազդ Անդրեասյանի հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնգամյա Արամազդ Անդրեասյանի հետ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 18-ին ԱՄՆ Պասադենա քաղաքի եկեղեցիներից մեկում։ Հոգեհանգստի արարողությունը կսկսվի ժամը 17։ 00-ին։

Հիշեցնենք, որ փոքրիկ Արամազդն անհետացել էր ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր ներկայացել մոր հետ հանդիպման՝ երեխային փոխանցելու համար։

Արամազդի մարմինը ավելի ուշ հայտնաբերվել է Կաչումա լճի մոտակայքում՝ Սանտա Բարբարայում։ Նրա հորը 25 տարվա ազատարկում է սպառնում։ Սակայն որդու սպանության հարցում նա իր մեղքն այդպես էլ չի ճանաչել:




Լրահոս