«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ընկերական խաղում 1:2 հաշվով հաղթել է «Ռեալ Սոլթ Լեյք»- ին: ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկրորդ ընկերական հանդիպումն էր անցկացնում:
«Ռեալ Սոլէ Լեյք»-ին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը, սակայն 29-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց հաշվի հավասարությունը:
Հայ կիսապաշտպանը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանի փոխանցումից հետո «կարմիր սատանաներին» առաջ մղեց Ռոմելու Լուկակուն: