ՏԵՍԱՆՈՒԹ. Որտեղի՞ց սկսվեցին դատավոր Արմեն Բեկթաշյանի սրացումները. հարցն ուղարկվեց ԱԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի հարցը հասավ ՀՀ արդարադատության խորհուրդ: Ինչպես հայտնի է` փաստաբան Հայկ Ալումյանը օրերս հայտարարել էր, որ դատավորի պահվածքի մասով դիմելու է Արդարադատության խորհուրդ, որպեսզի նրան պատասխանատվության ենթարկեն:

Հավելենք, որ հուլիսի 7-ին դատարանում Նորք Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործով դատական նիստի ժամանակ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշել էր, որ ինքնաբացարկի միջնորդություն ունի դատավորին, ապա դիմելով դատավորին` պաշտպանն ասել էր, որ նախորդ նիստին դատավորը դահլիճից դուրս Վահան Շիրխանյանի հասցեին անհարգալից եւ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել եւ փորձել հաշիվ պահանջել։

«Նախորդ դատական նիստին ես անձամբ եմ ականատես եղել, թե Դուք ինչպես կարգադրիչների եւ ոստիկանների ներկայությամբ փորձել եք հաշիվ պահանջել, որ հանդգնել է Ձեզ անհասկացող ասել: Իմ պաշտպանյալն ինձ փոխանցել է, որ Դուք նրան ասել եք հետեւյալը՝ դու ո՞վ ես, որ ինձ ասես՝ «չի հասկացել», ես քեզնից շատ բան եմ արել էս երկրի համար, Ձեր շինած երկիրն է, ի՞նչ ես ուզում, դերասան, դու ոչ միայն քայլում ես, այլեւ վազում ես, բոլորին մատերի վրա ֆռռացնում ես»:




Լրահոս