Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել. ուղևոր է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվա-Երեւան չվերթ իրականացնող ինքնաթիռը հուլիսի 16-ին հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Օդանավում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Որոշում է կայացվել, որ օդանավը վայրէջք կատարի Վոլգոգրադի օդանավակայանում: Օդանավը վայրէջք կատարելուց հետո կինն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:

Ուղևորը 1936 թվականին ծնված կին էր, նա ՌԴ քաղաքացի էր: Նրան ուղեկցում էր որդին:




Լրահոս