Կարեն Բոթոյանը մասնակցեց երիտասարգական կենտրոնի շինարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի-18 ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այցելեց Գավառի երիտասարդական բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ ծանոթացավ ու անձամբ մասնակցեց երիտասարդների կողմից իրականացվող շինարարական աշխատանքներին։

«Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ Գրիգոր Դաշտոյանը մարզպետին պատմեց, որ երիտասարդական կենտրոն ունենալու գաղափարը հնարավոր է եղել իրականացնել Գավառի քաղաքապետարանի աջակցությամբ, որի կողմից հատկացվել է տարածք, իսկ մնացած աշխատանքները կատարվում են քաղաքի երիտասարդների և նրանց ծնողների աջակցությամբ։

Կենտրոն հաճախող երիտասարդները ներկայացրին նաև, որ կենտրոնն ունենալու է կինո և ազգային պարերի դահլիճ, ցուցասրահ, ռազմահայրենասիրական դաստիարակության լսարահ և այլն: Սոցիալական ձեռներեցության շրջանակներում կենտրոնում հիմնվելու է նաև սննդի պատրաստման և մատակարարման կետ: Վորլդ Վիժն Հայաստան Գավառի տարածքային ծրագրի կողմից կենտրոնում հիմնվելու է դասընթացների և ժողովների անցկացման սրահ, որն հագեցած է լինելու համապատասխան գույքով եւ սարքավորումներով:

Իսկ «ՍՔԱՅ» երիտասարդական ակումբի երիտասարդների կողմից իրականացվող Համայնքային Ծառայության Ուսումնական Ծրագրի շրջանակներում փոխվել են պարի սրահի պատուհանները:

Կենտրոնում նախատեսված է նաև կազմակերպել երիտասարդների կարողությունների զարգացման և համայնքային այլ ծրագրեր: Հիմնանորոգվող կենտրոնը հնարավորություն կտա, որպեսզի քաղաքի պատանիները և երիտասարդներն իրենց ազատ ժամանցը կազմակերպեն:

Այն նաև կհանդիսանա կրթական, մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակության եզակի կենտրոն Գավառի տարածաշրջանում: Նորաստեղծ երիտասարդական կենտրոնը մասամբ կլուծի նաև երիտասարդների զբաղվածության հարցը: Իրականացվող շինարարական աշխատանքները նախատեսված են ավարտել այս տարվա սեպտեմբեր ամսին:

Կարեն Բոթոյանը ողջունեց երիտասարդների այս քայլը և նշեց, որ համայնքների զարգացումն առանց երիտասարդների ստեղծագործ մտքի ու ակտիվ ներգրավվածության հնարավոր չէ պատկերացնել։

Մարզպետը նաև պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակներում օժանդակել կենտրոնի գործուներությանը և երիտասարդների հետաքրքիր նախաձեռնությունների կյանքի կոչմանը։

Գեղարքունիքի մարզպետարան




Լրահոս