Վթարային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. հուլիսի 19-ին ժամը 10.00-21.00 «Լոռի-Բերդ» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Թումանյան, Ալավերդի, Ախթալա, Այրում քաղաքների եւ Ծաթեր, Արևածագ, Հագվի, Աքորի, Շնող, Հաղթանակ, Զորական, Քարկոփ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Վեոլիա Ջուր ՓԲԸ




Լրահոս