Այսօր երգչուհի Սոնա Շահգելդյանն իր երկրպագուների դատին է ներկայացրել «Իմ աղջիկ» ստեղծագործությունը:
Երգչուհին սոցցանցում հուզիչ գրառում է կատարել. «Ինձ համար բավականին ծանր է այն կորուստ ասվածը, որը վերաբերում է մանկանը` աշխարհ եկած ու կյանքը չվայելած: Ցավագին եմ ընդունում, և ինքս` ծնող լինելով, բնականաբար, գիտակցում եմ ցավը, ծնողների տառապանքը և թախիծը հոգու: Այսօր իմ շատ մոտ մարդու երեխայի ծննդյան տարելիցն է, և ինքս սերտկապված այս հրաշք ընտանիքի հետ ծնվեց գաղափար և մարմնավորվեց երաժշտության երգի ձևաչափով»:
Սոնան շնորհակալություն է հայտնել երգի հեղինակին՝ Արմինե Բաղդասարյանին, գործիքավորող Mix Հարություն Հարութունյանին և Արտյոմ Գևորգյանին ու Դավիթ Դոխոլյանին` հավաքելու և դիզայնի համար: