Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվին առաջիկայում Ազգային ժողովին կհատկացնի 6 մլն 225 հազար դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովը նշված գումարով մտադիր է ձեռք բերել առանձին վարչական սարքավորումներ` համակարգիչ, անխափան սնուցման աղբյուր, տպիչ:
Ըստ ԱԺ-ի` այդ կապակցությամբ առաջարկվում է ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ պատգամավորների պահպանում» ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված ծախսերից նվազեցնել 6 մլն 225 հազար դրամ եւ ուղղել սարքավորումների ձեռքբերմանը: