Շվեյցարական Ալպերում հայտնաբերել են 75 տարի առաջ անհետ կորած ամուսինների մարմինները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը: 1942 թվականին Մարսելեն և Ֆրանսին Դյումուլենը գնացել էին կովեր կթելու ու չէին վերադարձել: Ոստիկանությունը հայտնել է, որ նախորդ շաբաթ 2,5 հազար մետր բարձրության վրա հայտնաբերվել է երկու մարդու մարմին, ովքեր իրենց հետ փաստաթղթեր են ունեցել:
Մարմինները կողք կողքի էին՝ տղամարդու և կնոջ, ովքեր հագնված էին Երկրորդ համաշխարհայինի շրջանի հագուստով: Նրանք իդեալական կերպով պահպանվել էին սառույցի մեջ, անվնաս էին մնացել նրանց փաստաթղթերը: Ամուսնական զույգի կրտսեր աղջիկը՝ 79-ամյա Մարսելեն Ուդրի-Դյումուլենը հայտնել է, որ այս ամբողջ ժամանակահատվածում իրենք փնտրել են կորած ծնողներին: Նրանց ինքնությունը պարզելու համար ԴՆԹ ուսումնասիրություն կանցկացվի: