Գորիսում շենքի 4-րդ հարկից 5-ամյա երեխա է ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսում 5-ամյա երեխան ընկել է 4-րդ հարկում գտնվող իրենց տան պատուհանից՝ ստանալով մարմնական վնասվածքներ:

Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ հիվանդանոց է տեղափոխվել Գորիս քաղաքի՝ 2012 թվականին ծնված տղա երեխա՝ մարմնական վնասվածքներով: Վերջինիս Գորիսի ԲԿ-ից տեղափոխել են Երեւանի սուրբ Աստվածամայր Բժշկական կլինիկա»:

Նշենք, որ դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:




Լրահոս