Նախորդ տարվա ընթացքում նախագահականն ավելի քան 750 հազար դրամ է ծախսել` մաքրման ծառայությունների համար: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախագահականի գորգերի եւ ուղեգորգերի քիմմաքրման ծառայություններն արժեցել են 300 հազար դրամ, իսկ 450 հազար դրամ էլ տրվել է տեքստիլ մաքրման ծառայությունների համար: Որ նախագահական նստավայրում եւս պետք է կատարվեն մաքրման աշխատանքներ, փաստ է: Սակայն ծախսված գումարների չափն ամենեւին էլ արդարացված չէ, քանի որ մատուցված ծառայությունների արժեքը բավական բարձր է:
Առավել եւս, երբ նախագահականը պատրաստվում է այս ոլորտում շռայլ ծախսեր իրականացնել նաեւ 2017թ. ընթացքում: Մասնավորապես, ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ նախագահականը մոտ կես միլիոն դրամ էլ պատրաստվում է ծախսել աղբարկղեր գնելու համար, ընդ որում` յուրաքանչյուր աղբարկղը գնելու են 10-15 հազար դրամով: