Որ ընկերության գույքն են պատրաստվում տրամադրել Պաշտպանության նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց ընկերության հեռահաղորդակցության տեխնիկայի միջոցները կտրամադրվեն պաշտպանության նախարարությանը: Բանն այն է, որ անցած տարի Հայաստանում անալոգային հեռարձակման անջատումից հետո ընկերության հեռարձակման ցանցում օգտագործված հեռահաղորդակցական տեխնիկայի միջոցները եւ դրանց համար անհրաժեշտ տարածքները չեն օգտագործվում:

Ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել այդ գույքը ամբողջությամբ փոխանցել պաշտպանության նախարարությանը: Ի դեպ, «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին պատկանող ավելի քան 388 մլն 95 հազար դրամ հաշվեկշռային արժեքով գույքով կվճարվի պետությանը պատկանող հետգնվող բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց: Նկատենք նաեւ, որ դրանց ձեռքբերման եւ մարման արդյունքում համապատասխան չափով կնվազեցվի ընկերության կանոնադրական կապիտալը:




Լրահոս