Երևան քաղաքի Չարենցի փող. 70 շենքի մոտակայքից Թուրքիայի Հանրապետւթյան քաղաքացի է ձերբակալվել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Իբրահիմ Հուսեյինի Քարադաշիին 2017թ. փետրվարի սկզբին դեռեւս իրավապահներին չպարզված հանգամանքներում Վրաստանի տարածքով ապօրինի մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն: Ասել է թե Թուրքիայի քաղաքացին չի ունեցել ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու համար սահմանված փաստաթղթեր, սակայն առեղծվածային պայմաններում հատել է ՀՀ սահմանը եւ մի քանի ամիս ազատ շրջել է Երեւան քաղաքում:
Տեղեկացանք, որ ՀՀ ԿԱ Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցները նրան հայտնաբերել են 2017 թվականին ապրիլի 19-ին Երևան քաղաքի Չարենցի փող. 70 շենքի մոտակայքում:
Իսկ ում բացթողման կամ, առհասարակ, ում թույլտվության արդյունքում է Թուրքիայի քաղաքացին հայտնվել Հայաստանի տարածքում, դեռեւս անհայտ է : Նշենք, որ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Հավելենք, որ այս գործով նախաքնությունն ավարտվել է: Գործն ուղարկվել է դատարան