Աթոռակռիվ Շիրակի մարզի թիվ 38 դպրոցում տնօրենի պաշտոնի համար, նախկին տնօրենից կաշառք են ուզե՞լ. գործին խառնվել են իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի թիվ 38 դպրոցի նախկին տնօրեն Գոհարիկ Շահբազյանը դատի է տվել Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանին: Նախկին տնօրենը դիմելով ՀՀ վարչական դատարան պահանջում է, որ նախկին մարզպետի 2017 թվականի փետրվարի 2-ի որոշումը անվավեր ճանաչվի: Բանն այն է, որ վերոնշյալ որոշմամբ դպրոցի տնօրեն է նշանակվել Արփինե Նիկողոսյանը:
Ասել է թե նախկին տնօրենը չի հաշտվում այն մտքի հետ, որ այլեւս դպրոցի տնօրեն չէ եւ ամեն ինչ անում է իր նախկին պաշտոնին վերադառնալու համար:
Կատարվածի շուրջ զրուցեցինք Շիրակի մարզի թիվ 38 դպրոցի ներկայիս տնօրեն Արփինե Նիկողոսյանի հետ` հասկանալու համար, թե դպրոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը արդյոք օբյեկտիվ չի իրականցվել, որ նախկին տնօրենը դատարանների միջոցով է փորձում վերականգնել արդարությունը:

ArmLur.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի թիվ 38 դպրոցի տնօրեն Արփինե Նիկողոսյանը պատմեց, որ դպրոցի տնօրենի համար մրցույթ է հայտարարվել:
Ըստ դպրոցի տնօրենի` այս ամենից հետո նախկին տնօրենը դիմել է Շիրակի մարզի դատախազություն եւ հայտնել, որ իրենից 6 միլիոն դրամ են ուզել, որ նորից նշանակեն տնօրենի պաշտոնում, սակայն նա մերժել է այդ առաջարկը. «Ինքը, դիմելով դատախաազություն, հայտնել է, եթե ինքն առաջարկը մերժել է, ուրեմն ենթադրել է, որ ես եմ ընդունել այդ առաջարկը, իբր ես եմ տվել այդ գումարը, ու ես էլ ընտրվել եմ: Սկսվեց մեծ հետաքննություն, բոլորին կանչեցին հարցաքննության, անգամ մեր հեռախոսային խոսակցությունները վերծանեցին եւ որեւէ հիմք չգտնելով` գործը կարճվեց»:
Ինչով կավարտվի այս աթոռակռիվը ցույց կտա ժամանակը:




Լրահոս