Վարդան Հարությունյանն այնքան արագ է կադրերի տեղափոխություններ անում, որ նույնիսկ չեն հասցնում «տաբլիչկեքը» փոխել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամով պաշտոն ստացածների կարգավիճակն ուղիղ համեմատական է իրենց պաշտոնյա հարազատների վերելք-վայրէջքներին։ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի եղբորորդին՝ Արթուր Այվազյանը, դեռ տարեվերջին Կապանի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխվել էր Երեւան՝ նշանակվելով Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան պետի տեղակալ։

Սակայն վերջերս նրան տեղափոխել են այլ պաշտոնի՝ նշանակելով ՊԵԿ մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության փոխադրումների հաշվառման եւ տեղեկատվության բաժնի պետ։ ՊԵԿ-ում եզրակացրել են, որ Վարդան Հարությունյանն  ում հետ չի ցանկանում աշխատել, նրան ոչ թե հանում է, այլ այնպիսի տեղ է գործուղում, որ կամովին հեռանան։ Նույն տրամաբանությամբ էլ մեկի պաշտոնն է իջեցնում, մի քանիսին Հայաստանի հյուսիսից գործուղում է հարավ։ ՊԵԿ-ում կատակում են, թե Վարդան Հարությունյանն այնքան արագ է կադրերի տեղափոխություններ անում, որ նույնիսկ չեն հասցնում «տաբլիչկեքը» փոխել։

Օրինակ՝ դատելով ՊԵԿ-ի առաջին հարկում փակցված ցուցանակից, ամիսներ առաջ Մետրոպոլիտենի տնօրեն նշանակված Սասուն Հայրապետյանը շարունակում է աշխատել ՊԵԿ վարչության պետի տեղակալ։




Լրահոս