Հանդիպում ինչի՞ համար. Երևանի քաղաքապետարանը` Ֆիրդուսի շուկայի տաղավարների ապամոնտաժման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն փորձում են ապամոնտաժել Ֆիրդուսի շուկայի տաղավարները: Շուկայի աշխատակիցները թույլ չեն տալիս, որ քանդման աշխատանքներ իրականացվեն շուկայում:

Այս մասով  ArmLur.am-ի հետ զրույցում  Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Արթուր Գևորգյանը հայտնեց, որ տվյալ  տարածքը կառավարության  կողմից ճանաչվել է գերակա հանրային շահ  եւ այդտեղ իրացման գոտի է:

«Մենք մեր լիազորությունների շրաջանակում ապահովվում ենք այդ աշխատանքների իրականացումը: Առևտրականներին բազմիցս զգուշացվել է, եւ անգամ, իրենք էին իրենց բերանով ասում, որ պետք է դուրս բերվի առևտրային հատվածը»,-ասաց նա:

Հարցին՝ առևտրականների հետ արդյոք սպասվում է հանդիպում, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Հանդիպում ինչի՞ համար, մենք մշտապես եղել ենք իրենց կողքին եւ առաջարկել ենք տեղափոխել այլ առևտրային տարածք»:




Լրահոս