Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՊՊԾ գնդի գրավման գործով 18 մեղադրյալների դատական նիստը: Մեր թղթակցի հաղորդմամբ` նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ու փաստաբանները միմյանց չեն լսում: Փաստաբանները ոտքի են կանգնում ` հայտարարություն անելու համար: Դատավորն էլ գոռում է, «սպառնում է», որ սանկցիաներ կկիրառի:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, ըստ ամենայնի այնքան է զայրացած և վրդովված, որ փաստաբան Իննեսա Պետրոսյանին դիմում է «պարաոն Պետրոսյան»:
Հավելենք, որ դատավորը շարունակում է սանկցիաներ կիրառել փաստաբանների նկատմամբ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: