Պաշտպանի աշխատակազմում հետևում են Ֆիրդուսի տոնավաճառի շուրջ զարգացումներին. սկսվել է քննարկման ընթացակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի տարածքում ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։

Համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է հասցեագրվել Երևանի քաղաքապետարան:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ




Լրահոս