Այսօր վաղ առավոտից Երևանի Ֆիրդուսի տոնավաճառում առևտրականները բողոքի ակցիա են անցկացրել: Նրանց Երևանի քաղաքապետարանի առևտրի բաժնի աշխատակիցները` պետ Հարություն Հակոբյանի գլխավորությամբ, արգելում էին բացել առևտրի տաղավարները: Նրա շքախմբում էր նաև մի երիտասարդ, ով այսօր առավոտից բոլոր լրատվական կայքէջերում հավակնում էր հայնտի դառնալ:
Չնայած, որ նա պարբերաբար խնդրում էր իրեն չնկարահանել` նշելով, որ ո′չ քաղաքապետարանի աշխատակից է և ո′չ էլ առևտրական, բայց այդպես էլ չէր բացատրում, թե ով է, և առհասարակ, ինչու է գտնվում տոնավաճառում, և ինչու է հատկապես ինքը բանակցում առևտրականների հետ:
Օրվա երկրորդ կեսին նրա նյարդերն արդեն տեղի տվեցին, և նա հարվածեց ArmLur.am-ի թղթակցի տեսախցիկին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: