Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այս պահին իրականացնում են Ֆիրդուսի շուկայում ապամոնտաժման աշխատանքներ:
Նշենք, որ շուկայի աշխատակիցները թույլ չեն տալիս, որ քանդման աշխատանքներ իրականացվեն շուկայում:
Այս առնչությամբ ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել որևէ ընդդիմադիր ուժի հետ` պարզելու համար՝ ինչու ձեռնամուխ չեն լինում որևէ քայլ կատարելու ստեղծված իրավիճակի շուրջ:
«Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ կփորձեն որևէ կերպ արձագանքել. «Մեզ այդ հարցով որևէ մեկը չի դիմել, խնդրին ծանոթացել ենք լրատվության միջոցով միայն այսօր: Եթե ժամանակին, երբ իրենք բանակցում էին քաղաքային իշխանությունների հետ, այդ հարցով դիմեին մեզ, կփորձեինք ինչ-որ բան անել»:
Փորձեցինք կապ հաստատել նաև «Երկիր ծիրանի» կուսակցության անդամների հետ, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին