ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային գերակա շահի զոհերը. հիշենք նրանց մեկ առ մեկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային գերակա շահի անվան տակ հերթական զոհը Երեւանի Ֆիրդուսի տոնավաճառն է, որի տաղավարներն այսօրվանից սկսեցին քանդել:

Ի՞նչ է լինելու տոնավաճառի առեւտրականների ճակատագիրը, դեռ հայտնի չէ. Երեւանի քաղաքապետարանից պնդում են, թե տոնավաճառի աշխատակիցներին առաջարկվել է տեղափոխվել առեւտրային ուրիշ տարածք: Բայց հազիվ թե սա լուծում լինի, քանի որ Ֆիրդուսի տոնավաճառը մշտապես համարվել է Երեւանի ամենաէժան առեւտրային կենտրոններից մեկը` շնորհիվ ցածր վարձավճարի, եւ առեւտրականներին դժվար կլինի կրկին նման հարմար տարածք գտնել:

Եւ հետո, սա հանրային գերակա շահի անվան տակ կատարվող առաջին շինարարությունը չէ. վերջին 13 տարիներին իշխանությունները պարբերաբար գնացել են նման քայլերի` խոստանալով հանրային գերակա շահի «զոհերին» փոխհատուցում տալ, բայց այդպես էլ իրենց խոստման տերը չեն եղել:

Հիշենք` այս տարիներին հանրային գերակա շահ ճանաչված տարածքներից վտարված եւ այդպես էլ համարժեք փոխհատուցում չստացածներին:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Արման Գալոյան




Լրահոս