Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» խորագիրը կրող ցուցահանդես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 18-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ բնապահպան Կարինե Դանիելյանը, ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը, նախաձեռնության հեղինակ Սևադա Սարգսյանը:

Բանախոսները կարևորել են բնապահպանական խնդիրների լուծման գործում հասարակության լայն շերտերի մասնակցությունը, նշել էկոմշակույթի ձևավորման հարցում նաև արվեստի գործիչների ակտիվության անհրաժեշտությունը, ինչը, տվյալ դեպքում կերպարվեստի միջոցով բնապահպանական հիմնախնդիրներին անդրադառնալու, լուծումներ առաջարկելու և հանրության ուշադրությունը շրջակա միջավայրի պահպանությանն ուղղորդելու հնարավորություն է:

Նախնական համաձայնություն է ձեռք բերվել նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպման համար, մասնավորապես, ազդագրերի ներկայացման միջոցով, որոնք առավել արդիական կարող են ներկայացնել բնապահպանական հիմնախնդիրները: «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացվել են աշխատանքներ գեղանկարի, գրաֆիկայի, քանդակի, գոբելենի, բատիկայի, խեցեգործության և մյուս ժանրերում: Ցուցադրությունը հանրության համար բաց է մինչև հուլիսի 23-ը:




Լրահոս