Թիվ 191 դպրոցի հիմնանորոգման ժամկետը վաղուց սպառվել է, բայց աշխատանքները չեն շարունակվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թ. 191 հիմնական դպրոցի հիմնանորոգումը «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով սկսվել է 29.01.2015թ., «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի կողմից, հատկացվել է 321.621.0 հազ. դրամ և 2016-2018թ.թ. ՀՀ կառավարության միջնաժամկետ ծրագրով նախատեսվել էր ավարտել 2016-ին: Արդեն 2017 թվականն է, սակայն դպրոցի վիճակը շատ տխուր է, որովհետև 2 տարի է հիմնանորոգումը դադարեցվել է, շինարարները կիսատ թողել գնացել են ու 2 տարի է չեն երևում դպրոցում:

Կառավարության ծրագիրը չի կատարվել։ 900 աշակերտ ունեցող դպրոցը ծվարել է տարածքի կեսում և ստիպված որոշ դասարաններ 2-րդ հերթեն հաճախում։ Միևնույն ժամանակ ՀՀ վարչապետը պահանջում է դպրոցներում վերացնել 2-րդ հերթը:

ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևալ հարցադրումով՝ ինչու է հիմնանորոգումը կասեցվել, ինչու «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի շինարարները չեն շարունակում այն:

Նա նաև խնդրել է պարզաբանել, թե ի՞նչ քայլեր են նախաձեռնելու դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մեկ օր առաջ ավարտելու և դպրոցի գործունեությունը բնականոն հունի մեջ դնելու համար։




Լրահոս