Հուլիսի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում ականի պայթյունի հետևանքով բեկորային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ Արարատի գնդի զինծառայողներից մեկը։
Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական ծառայությունից։
Զինծառայողը մարտական երթուղուց շեղվել է և ստացել բեկորային վնասվածք ոտքի սրունքի շրջանում: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ այժմ բուժօգնություն է ստանում։
Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը, քննություն է տարվում դեպքի հանգամանքները պարզելու համար։