Ինչպես հայտնի է` հուլիսի 12-ին «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով դատական նիստի օրը 4 քաղաքացիների՝ Լաուրա Զաքարյանին, Անահիտ Մուրադյանին եւ եւս երկու անձի դատարանի տարածքից տարել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: Բանն այն է, որ կարգադրիչները քաղաքացիների մոտ ասեղներ էին հայտնաբերել: Արդյունքում արձանագրություն էր կազմվել եւ փոխանցվել ոստիկանության Նոր Նորքի բաժին` պարզաբանման համար. միջադեպի մասով նյութեր են նախապատրաստվում:
Այսօր ArmLur.am-ի թղթակիցը դատարանում զրուցել է նշված կանանց հետ: Վերջիններս մանրամասներ են պատմել, թե ինչ են իրավապահները ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքրքրվել իրենցից:
Ի դեպ, բաժին հրավիրված Լաուրա Զաքարյանը Պավել Մանուկյանի մորեղբոր աղջիկն է, իսկ Անահիտ Մուրադյանը` մորեղբոր հարսը: