Ուշադրություն. օդի միջին օրական ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 20-24-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս